Վրաերթի հերթական դեպքը Հայաստանում. կին է մահացել

Տղան հայտնել է, որ մայրն ընկել է ու վնասվածք ստացել, այնինչ պարզվել է, որ նրան վրաերթի են ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Լոռու մարզում վրաերթի հետևանքով 82 տարեկան կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Իմ մահը մոտ է». Ալավերդու բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել, բնակարանում` գրություն

«Այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 19:40-ի սահմանում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ աջ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3-րդ թաղամասի բնակիչ, 82-ամյա Նինա Ա.-ն, որը, ըստ նրա տղայի ՝ Վարուժան Ն.-ի հայտնած տեղեկությունների, վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով»,– գրում է կայքը:

Կարճ ժամանակ անց ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Նինա Ա.-ն նույն օրը իրենց շենքի բակում ժամը 18:30-ի սահմանում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Nissan Murano մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 60-ամյա Գագիկ Շահնազարյանը։

Փորձել է օգնել, բայց վրաերթի է ենթարկվել. ողբերգական դեպք Վայոց Ձորում

Ոստիկանության Թումանյանի բաժին հրավիրված Շահնազարյանը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Ժամը 21:15-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Նինա Ա.-ն հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Շահնազարյանին ստորագրությամբ բաց են թողվել, ավտոմեքենան էլ տեղափոխել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Սարսափելի դեպք Վանաձորում. արնաշախաղ տղամարդու դիակը հայտնաբերել է կինը