Ո՞ր մարզերում կտեղա Գագիկ Սուրենյանի «խոստացած» առատ ձյունը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները զգուշացնում են` առաջիկա օրերին լեռնային մարզերում բուք կլինի, ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղումները կդադարեն փետրվարի 11-12-ին։

ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակում երևում է, որ ձյուն կգա Հայաստանի բոլոր մարզերում։

Ո՞ր մարզերում կտեղա Գագիկ Սուրենյանի «խոստացած» առատ ձյունը. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Փետրվարի 8-ին և 9-ին Երևանում նույնպես տեղումներ կգրանցվեն, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։

Տավուշում սկսել են անտառներն ավելի քիչ թալանել. ինչի հույս ունի մարզպետը

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7 աստիճան տաքության, գիշերը 8-10 աստիճան ցրտի սահմանում։

Հիշեցնենք, որ առատ ձյան մասին երեկ հայտնել էր նաև ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Պոկված տանիքներ, վնասված ավտոմեքենաներ. ուժգին քամին իր սև գործն է արել Հայաստանում