Հայկական ժողովրդական երեք հայտնի երգերի կատարումը մի խումբ պատանիների կողմից մեծ հետաքրքրություն է առաջացրել Facebook-ի օգտատերերի շրջանում։
«Սև ագռավը»` Սև բերդում. Պետդումայի պատգամավորը երգել է Գյումրիում. տեսանյութ
2 աղջիկներից ու 3 տղաներից կազմված «Folk5» խումբը կատարում է «Քամին զանա» և «Հմայակի սապոգը» երգերը։ Պատանիները «Հրաշամանուկ» հմտությունների զարգացման կենտրոնի շրջանավարտներ են։ Նրանք երգում են առանց նվագակցության (ակապելլա)։
Տեսանյութը Facebook-ում հրապարակած Գևորգ Մարգարյանը երաժշտական խմբի ղեկավարն է, իսկ կատարումը` շնորհալի երեխաների առաջին աշխատանքը։
Facebook-ի հետևորդները հիացական մեկնաբանություններ են թողել` գրելով. «Ապրեք», «Բրավո» ու հեռակա համբույրներ ու ծափահարություններ հղել փոքրիկ երգիչներին։