Ով է պատասխան տալու 3 զինվորի մահվան համար. քրեական գործ է հարուցվել

Սյունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների մահվան պատասխանատվությունը դրվել է զորամասի պաշտոնատար անձանց վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Սյունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արցախում 20-ամյա զինծառայողի մահվան գործով մի շարք սպաների զորացրել են ԶՈՒ շարքերից. ՊԲ

«Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Գործի քննությունը վարում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը։

Արցախի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ոտքին

Հիշեցնենք` երեկ` փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանն ու Համլետ Գրենիկի Միրզոյանը մնացել էին ձնահյուսի տակ։

Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում նրանցից 3-ին մահացած էին հայտնաբերել, մեկին` շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին` մարմնական թեթև վնասվածքներով։

«Լավ ենք անում». Դավթյանը` զինծառայողի մահվան դեպքով զորացրվածների անունը չհայտնելու մասին