Դեկտեմբերին հայտարարելով ինքնալուծարվելու անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի իշխող ուժն այդ որոշումը բացատրում էր երկրում մեկնարկած լայնածավալ փոփոխություններով։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ բոլորին ի սկզբանե պարզ է, թե ինչ արդյունքներ են գրացվելու Ադրբեջանի մեջլիսի ընտրություններում: Ըստ այդմ՝ կտեսնենք կրթված, դրսում ուսում ստացած երիտասարդների նոր թև, այսինքն՝ դաշտ կմտնի երիտասարդների ինտելեկտուալ էլիտան՝ փոխարինելով հին գվարդիային:
«Տեխնոկրատական էլիտան Ալիևայի «նոու-հաուն է», նա է տարիներ շարունակ աճեցրել այդ երիտասարդներին, որովհետև Ադրբեջանի քաղաքական հին գվարդիան բոլորին հոգնեցրել է իր քառակուսի աշխարհայացքով: Ընտրություններին որոշակի ինտրիգ կհաղորդի Թուրալ Հանջալիևը՝ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարը, որը բավականին ակտիվ ցանկանում է ներգրավվել բանակցային գործընթացում»,- նշում է ադրբեջանագետը:
«Մեհրիբան Ալիևան կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ». Տաթևիկ Հայրապետյան
Անժելա Էլիբեգովայի տեղեկացմամբ՝ դիտորդների միջնաժամկետ առաքելությունն արդեն իսկ փաստել է, որ նախորդ տարիներին արված բոլոր առաջարկների, դիտողություններից հետո ոչինչ չի փոխվել, ոչինչ չի ուղղվել և ոչ մի սխալի շտկման ուղղությամբ աշխատանք չի տարվել, իրավիճակը նույնն է, հետևաբար, ընտրություններից հետո դարձյալ կլինեն զեկույցներ զեղծարարությունների, խախտումների և ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման մասին: Ըստ ադրբեջանագետի՝ այդտեղ չարժե նոր բան կամ կտրուկ դեմոկրատացման պրոցես սպասել:
Մոտ 5 միլիոն 200 հազար ադրբեջանցիների քվեարկության ընթացքին փետրվարի 9-ին հետևելու է շուրջ 850 դիտորդ՝ 55 երկրներից։ Բացի ԺՀՄԻԳ դիտորդներից, ընտրություններին կհետևի նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից գործուղված խումբը։
Ադրբեջանի ընտրություններից առաջ Մամեդյարովի հետ հանդիպելը նպատակահարմար չէ. ինչո՞ւ