ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները ձերբակալել կաշառք վերցնող գործընկերոջը։
Sputnik

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներից մեկին բռնել են կաշառք վերցնելու պահին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հայտնի է` ինչ կաշառք է տվել «Ոսկու աշխարհի» սեփականատերը Գագիկ Բեգլարյանին. «Ժողովուրդ»

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար նույն վաշտի հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50 հազար դրամ կաշառք։

Փետրվարի 7-ին պահանջած գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Ոստիկանները բռնել են կաշառք ստացած զինկոմիսարիատի աշխատակցին․ տեսանյութ

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է 50 հազար դրամը։

Ոստիկանության կապիտանը ձերբակալվել է։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։

Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը