Հանրաքվե անցկացնելու նախագիծը փոխանցվել է Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է եռօրյա ժամկետում ստորագրի փաստաթուղթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ուղարկել սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ Ազգային ժողովից:

Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա

ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն իր հերթին հաստատեց, որ փաստաթուղթը ստացել են, բայց նախագահը դեռ չի ստորագրել։

Հիշեցնենք` Ազգային ժողովը փետրվարի 6-ի արտահերթ նիստում որոշեց Սահմանադրական դատարանի հարցը լուծել հանրաքվեի միջոցով։

Ըստ օրենքի ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է եռօրյա ժամկետում ստորագրի փաստաթուղթը։

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակել է «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: Այս փոփոխությունը չի վերաբերի ՍԴ 9 դատավորներից միայն երկուսին ՝ Վահե Գրիգորյանին ու Արմեն Դիլանյանին։

Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ