Սուրբ Սարգսի տոնն ու կախարդական երազը. հավատո՞ւմ են երևանցիներն աղի բլիթի ուժին. տեսանյութ

Եթե ուզում ես իմանալ` ով է լինելու կյանքիդ ուղեկիցը, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը, քնելուց առաջ, պետք է աղի բլիթ ուտես։
Sputnik

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 8-ին: Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։

Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ, սակայն տոնն ունի նաև ժողովրդական ընկալում։

Աղի բլիթ կամ սուրբ գիշերվա երազը

Ըստ հին հայկական սովորույթի` կանայք այդ օրը պատրաստում են հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։

Sputnik Արմենիան շրջել է երևանյան փողոցներով, որ իմանա քաղաքացիների կարծիքն այս թեմայով։

Հարցման արդյունքների մասին դատեք ինքներդ։

Փողկապով էշը, զորամասի ընկերները, փիղն ու Վարդան Մամիկոնյանը. աղաբլիթային պատմություններ