ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք կատարած ինքնաթիռը հազիվ է փրկվել հրթիռակոծությունից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իսրայելական բանակը Սիրիայի տարածքը հրթիռակոծել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ավիաբազայում։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը պարզաբանել է, որ Airbus-320 ինքնաթիռում 172 ուղևոր է եղել։ Ինքնաթիռն ուղևորվել է Թեհրանից Դամասկոս և քիչ է մնացել հայտնվի սիրիական ՀՕՊ–ի զենիթային հրետակոծման գոտում։ ՀՕՊ–ը պատասխանել է իսրայելական կործանիչների հարձակմանը։
Գեներալի խոսքով` հինգշաբթի գիշերը` ժամը երկուսից հետո, իսրայելական F-16 կործանիչները «երկինք-երկիր» դասի հրթիռներով հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ:
«Airbus-320 ինքնաթիռը հաջողվել է խոցման գոտուց դուրս բերել միայն «Դամասկոս» օդանավակայանի կարգավարների օպերատիվ գործողություների ու օդային շարժման կառավարման ավտոմատացված համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ», – ասել է Կոնաշենկովը։
Ո՞վ է փորձում ԱՄՆ–ին դուրս մղել Մերձավոր Արևելքից
Նրա խոսքով` սիրիական ՀՕՊ–ի պատասխան հարվածներից պաշտպանվելու համար քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը դառնում է իսրայելական ՌՕՈՒ–ի բնորոշ գիծը։
Կոնաշենկովը ցավով է նշել, որ իսրայելական ստրատեգներն իրենց գործողություններում հաշվի չեն առնում հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքը։
Փետրվարի 5-ի լույս 6–ի գիշերը տեղեկություն տարածվեց, որ Դամասկոսի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրագործվել։ Սիրիական կողմին հաջողվել է խոցել թշնամու մի քանի թիրախները։
Պողոսյան. «Իրանը պաղեստինյան խնդիրն օգտագործում է` փակելու իր և արաբների միջև ճեղքվածքը»