Ձյուն, բուք, մերկասառույց. չարժե ճանապարհ դուրս գալ, մանավանդ` բեռնատարով. տեսանյութ

Խուսափեք Դիլիջանի ոլորաններով, Ապարանի և Ծաղկահովիտի տարածաշրջանների ճանապարհներով, Վարդենյաց լեռնանցքով, Չայնիի ոլորաններով ու Սոթք-Քարվաճառով երթևեկելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է: Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար: Հայաստանում ճանապարհների վիճակի մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ ժամը 20:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

«Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ:

«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան քաղաքներում և Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Ֆանտան գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում: Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել Երևան–Սևան ավտոճանապարհից։ Տեսանյութից դատելով` ճանապարհը դժվարանցանելի է ոչ միայն ձյան ու մերկասառույցի, այլև մառախուղի պատճառով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար:

ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դավիթ Անանյանի խորհրդականը նոր պաշտոն ստացավ. աշխատավայրը` Վերին Լարս