Առատ ձյունն արագ մոտենում է. Սուրենյանը նոր տվյալներ է հրապարակել

Ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ։ Այս տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Մի կողմից քամի, մյուս կողմից կրակ. Լոռու մարզում գիշերն անհանգիստ է եղել

«Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,–գրել է Սուրենյանը։

Նրա տեղեկություններով` փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում արդեն կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Բոլոլա» է լինելու. մի քանի մարզում ջերմաստիճանը կհասնի -30 աստիճանի. եղանակի տեսություն

 

Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է: