«ԵԽԽՎ-ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել». Դանիելյանը` ՍԴ–իշխանություն վեճի մասին

ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է ներքաղաքական զարգացումների կիզակետում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Sputnik

Ստեփան Դանիելյանը չի անձնավորում հակամարտությունը և հուսով է, որ ՍԴ-ն կկարողանա պահպանել իր ինքնուրույնությունը, ինչը կլինի մեծ նվաճում մեր պետականության համար, և հաջորդ իշխանությունների օրոք կծառայի որպես լավ օրինակ:

ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը

«Դիվանագիտական լեզի առումով ՍԴ-ի խնդրին առնչվող միջազգային հայտարարություններում կան կոպիտ արտահայտություններ, ու եթե այսպես շարունակվի, հաջորդը կլինի ավելի կոպիտ, և ՍԴ-ի հարցով Հայաստանի դեմ կարող է ԵԽԽՎ-ի կողմից բանաձև ընդունվել: Ըստ Դանիելյանի՝ եթե ԵԽ անդամ որևէ երկիր իրեն նման բան է թույլ տալիս, ապա դա կարող է նախադեպ լինել մյուսների համար, իսկ դա արդեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ եվրոպական կառույցի խնդիրն է»,- նշեց քաղաքագետը: 

Ստեղծված իրավիճակի առթիվ ավելի վաղ հայտարարություններով հանդես էին եկել ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողներն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը: 

Ովքե՞ր կփոխարինեն Հրայր Թովմասյանին ու մյուսներին. փնտրվում են նոր դատավորներ. «Հրապարակ»

Հիշեցնենք` Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խոսել էր Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամի մասին, նշել, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողներն իրենց հերթին նշել էին, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:

Մեսրոբյան. «Դատարանների հանձնումը ժողովրդի քմահաճույքին լավ հանգրվանի չի բերի»