ԵՐԵՎԱՆ, 6 Փետրվար — Sputnik. Սենատն արդարացրել է Դոնալդ Թրամփին իմպիչմենտի գործով։ ԱՄՆ–ն մեղադրանքի երկու կետով էլ անմեղ է ճանաչվել. իշխանության չարաշահում և կոնգրեսի աշխատանքին խոչընդոտում։ ԱՄՆ նախագահն այս լուրը հայտնել է Twitter–ի իր էջում։
Նույնիսկ իմպիչմենտի ֆոնին Թրամփի վարկանիշը չի ընկել. Սուրեն Սարգսյան
Թրամփն արձագանքել է իմպիչմենտի փորձի ձախողմանը` հրապարակելով տեսանյութ, որում ինքն է դառնում ԱՄՆ հաջորդ բոլոր նախագահական ընտրությունների թեկնածուն։
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործով հետաքննություն, հարուցվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հեռուստատեսային ելույթում հայտարարել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման պաշտոնական հետաքննության մեկնարկի մասին։
Իմպիչմենտի գործընթացը մեկնարկեց. արդյո՞ք առաջին անգամ Ամերիկայի նախագահ կպաշտոնազրկվի
Հետաքննությունը հայտարարվել է անանուն հաղորդագրությունից հետո, որում նշվում էր, որ նախագահ Թրամփը խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքննել ուկրաինական գործարար հարաբերությունները Ռոբերտ Հանթերի՝ 2020 թվականի նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդու հետ 2019 թվականի հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Թրամփի վարչակազմը հրապարակել է այդ հեռախոսազանգի խմբագրված սղագրությունը, որը հաստատել է, որ Թրամփը խնդրել է Զելենսկիին լուծել Բայդենի շուրջ վեճը։
«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել