Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

Փաստաբանական թիմը խոստացել է առավել մանրամասն ինֆորմացիա տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումը ստանալուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է։

Տեղեկությունը տրամադրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը և հավելել, որ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումը ստանալուց հետո։

Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը չի կայացել

Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Ռոբերտ Քոչարյանի տղային ոչ թե գումար է փոխանցվել, այլ նրա հաշվի շարժ է եղել. Ալումյան

 

Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018–ի փետրվարի 11–ին ասուլիսի ժամանակ հնչեցված արտահայտությունը, թե նա 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել է նաև հանրապետության նախագահ Քոչարյան Ռոբերտին։