Քոչարյանի պաշտպաններին չեն տրամադրի Մարտի 1–ի բոլոր նյութերը. Վերաքննիչի որոշումը

Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн
Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի` Քոչարյանի պաշտպաններին պետք է տրամադրվեր «Մարտի 1»–ի ամբողջ նյութերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին չի տրամադրվի «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը։ Նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը։

«Դատարանը որոշեց դատախազի` Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը բավարարել` բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը»,–հայտնեց Դանիելյանը;

Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում` Վճռաբեկ դատարանում։

Որոշման հրապարակմանը ներկա չէր պաշտպանական կողմը, ինչի մասին հայտնել էին դեռ նախորդ նիստի ժամանակ` ասելով, որ դատարանից օբյեկտիվ որոշում չեն սպասում։

Адвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн
Իրարանցում դատարանում. Քոչարյանի փաստաբանի ելույթը հունից հանեց տուժողներին

Քոչարյանի դեմ հարուցված գործով դատախազ Պետրոս Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես կմեկնաբանի Քոչարյանի պաշտպանների ասածը, ըստ որի` «Մարտի 1»–ի նյութերը չտրամադրելով` իրենցից թաքցնում են մի շարք մանրամասներ` Պետրոսյանը նշեց, որ թաքցնելու որևէ հանգամանք չի կարող լինել։

«Մենք մտավախություններով չենք առաջնորդվում։ Կա ընթացակարգ, թե երբ են այդ նյութերը տրամադրվում պաշտպաններին։ Վերաքննիչը որոշեց, որ այս փուլում այդ նյութերը չպետք է տրամադրվեն պաշտպաններին»,–ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր, ոչ թե առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել էր:

Քոչարյանը նույնիսկ բանտում էական ազդեցություն ունի գործընթացների վրա. Վարդանյան

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը, պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան