Փաշինյանը գիտի` սա էժան PR կհամարեն. վարչապետը հուզիչ տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Պետական պահպանության ծառայության տեսախցիկների ֆիքսած տեսանյութը հրապարակել է, որովհետև երեխայի պահվածքը նրան լավատեսության հիմք է տվել։
Sputnik

Տեսանյութը հրապարակելով Facebook-ի իր էջում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կից պատմել է, թե ամեն ինչ ինչպես է տեղի ունեցել։ Երեկ երեկոյան, երբ նա կառավարությունից քայլելով գնացել է հերթական հանդիպման, անծանոթ փոքրիկը, տեսնելով Փաշինյանին, վազելով փարվել է նրան։

Հայ զինվորները մարզվելիս «պոկում են» զորամասի պտտաձողը. տեսանյութ

«Դուրս եկա կառավարության հիմնական մուտքից, ու այս անծանոթ փոքրիկը իր պահվածով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու:

Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ էժան PR, բայց տեղեկանալով, որ Պետական պահպանության ծառայության տեսախցիկները ֆիքսել են այս կադրերը, ցանկացա տեղադրել այստեղ, որպես իմ կյանքում տեղի ունեցած մի շատ մեծ և թանկարժեք իրադարձություն»,–գրել է Փաշինյանը։

Վարչապետի անվտանգության ծառայողները չեն կանխել փոքրիկի վազքը դեպի կառավարության ղեկավարը, իսկ Փաշինյանը ժպիտով գրկել է նրան։

Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջային աճ ունեցող լավագույն 20 երկրների ցանկում. UNWTO