Մինչ ԱԺ–ն փորձում է պաշտոնանկ անել Թովմասյանին, ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում

Թովմասյանը մաղթել է, որ բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում:

Այսպես է սկսվում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի` Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձը։

Հանրաքվեի դրվելու համար սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է տապալվի. ինչպե՞ս

Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը:

«Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը»:

ՍԴ նախագահը մաղթել է, որ բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով:

Հրայր Թովմասյանի հարցը կորոշվի հանրաքվեով. «Իմ քայլի» նոր առաջարկը

Հիշեցնենք` այսօր ընթացող Աժ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխութփյուններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ

Առավոտյան պարզ դարձավ, որ ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնանկության հարցը, չի կայանա։ Նիստի բացմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստի նախաձեռնողը` «Իմ քայլը» խմբակցությունը, հետ է կանչել օրակարգում ընդգրկված իր երկու նախագծերը։