ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Metro պարբերականը հայտնում է, որ Չինաստանում ապրող կինը փրկվել է բռնարարից` ասելով, որ վարակված է կորոնավիրուսով։
Միջադեպը տեղի է ունեցել Ուհանից երեք ժամ հեռավորության վրա գտնվող քաղաքում։ Անհայտ անձը ներխուժել է 25 տարեկան աղջկա տուն ու սեղմել նրա պարանոցը։
Աղջիկը արագ կողմնորոշվել է ու որոշել է խաբել հանցագործին. «Նոր եմ վերադարձվել Ուհանից, վարակված եմ։ Այդ պատճառով եմ տանը մենակ, ինքնակարանտինի մեջ եմ»։
Չարագործը վախեցել ու փախել է` իր հետ տանելով տուժածի բջջային հեռախոսն ու մոտ 300 ֆունտ ստեռլինգ։
Ոստիկանությունն հայտնել է, որ երիտասարդը հոր հետ եկել և խոստովանել է իր մեղքը։ Նա ասել է, որ ներխուժել է աղջկա տուն, գողություն է արել ու ցանկացել է «այլ իրավախախտումներ» գործել։
Ինչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին. տեսանյութ
Վերջին տվյալների համաձայն` կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28 262–ի, մահացածների թիվը` 565–ի։ Վարակը տարածվել է ավելի քան 25 երկրում, այդ թվում` Ռուսաստանում։