«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանը հիշեցնում է`դեռ 2011 թվականին Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկն առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացրել խորհրդարան, որը մերժվել է։ Հետագայում նմանօրինակ ևս երկու բանաձև է ներկայացվել։
«Իսլանդիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ես հույս հայտնեցի, որ այս անգամ իրենց խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը»,-ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի` որևէ շոշափելի խոչընդոտ չկա, որ Իսլանդիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Նշենք, որ Իսլանդիան շուրջ 350.000 բնակչություն ունի։
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը