Զավակների չար կատակն ու կրեմոտ պապիկը. զվարճալի տեսանյութը բարկացրել է ոմանց

Համացանցում տարածում է գտել մի տեսնայութ, որն առաջին հայացքից շատ ծիծաղելի է, բայց վայրկյաններ անց ափսոսանք կամ բարկություն է հարուցում շատ դիտողների մոտ։
Sputnik

Սոցցանցերում տարածում գտած տեսանյութը նկարահանվել է Ամանորի օրերին։ Մեծ ընտանիքում զավակներն ու թոռները չար կատակ են խաղում պապիկի գլխին։

Կյանքը հավես է. Սյունիքի մարզում «Նիվան» օգտագործելու ինքնատիպ տարբերակ են գտել. տեսանյութ

Ծերունին, նստած բազկաթոռին, քնել է։ Երեխաները զգուշորեն մոտենում են նրան, տորթ զարդարելու հատուկ գործիքով կրեմ լցնում են նրա ձեռքին։ Ապա` Ձմեռ պապի գլխարկի փափուկ մասով խուտուտ են տալիս պապիկի քթին։ Ծերունին, կարծելով, որ ճանճն է խանգարում իր քունը, կրեմով լի ձեռքով հարվածում է դեմքին ու վատ անակնկալից վեր թռչում։

Երեխաները ծիծաղում են, միայն փոքրիկ շիկահեր թոռն է լաց լինում։

Զավեշտալի դեպք Ռադիո Marshall-ի ուղիղ եթերում. ի՞նչ է պահանջել ունկնդիրը. տեսանյութ

Ի դեպ, չնայած տեսանյութը մոտ 2000 հավանում ունի, բայց շատ օգտատերեր` տարբեր լեզուներով, քննադատել են այն`երիտասարդների արարքը որակելով մեծերի հանդեպ հարգանքի բացակայություն։