Լարսը փակ է, Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, տեղ-տեղ բուք է

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կուտակված են 550 բեռնատար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 08:42-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում ձյուն է գալու. եղանակի տեսություն

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը, Սոթք-Քարվաճառը, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ոչ միայն դժվարանցանելի են, այլ նաև այդ ավտոճանապարհներին բուք է:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Զավակների չար կատակն ու կրեմոտ պապիկը. զվարճալի տեսանյութը բարկացրել է ոմանց

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։