«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Նորքի տուն-ինտերնատում ու հետևել ներկայացման վերջին փորձին։ Պատկառելի տարիքի դերասանները պատանեկան աշխուժությամբ երգում են, պարում ու հուզիչ մենախոսություններ ասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Նորքի տուն-ինտերնատի հանդիսությունների սրահի դռան հետևից երաժշտություն է լսվում, այնուհետև հզոր ու բարձր խմբային գոռոց` «ընկերովի մահը հարսանիք է»։ Ինտերնատի «Տարմանի» թատերախմբի վերջին փորձն է։ Պատկառելի տարիքի «դերասանները» Հովհաննես Թումանյանի հեքիաթներով «գործված» ներկայացում են խաղում, որն ունի սիմվոլիկ «Մոռացված հեքիաթ» խորագիրը։ «Տարմանին» բեմ է բարձրանալու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

Բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը պատմում է, որ թատերախմբի անունն ընտրելիս շատ չեն տատանվել ու ելման կետ ընդունելով «պարմանի» բառը` այն միքսել են «տարեցի» հետ։ Ներկայացման խորագրի հարցում նույնպես գեղեցիկ գաղափար կա` ծերերը երեխաների նման հեքիաթներ են սիրում, բայց գուցե մոռացել են դրանք, իսկ այս ներկայացումը հետահայաց է դեպի մանկություն։

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

Նորքի տուն–ինտերնատի բնակիչներն իսկապես չարաճճի երեխաների են նման. ոմանք շատ լավ գիտեն ներկայացման ողջ սցենարը, բայց երբեմն գերադասում են փորձին վատառողջ լինել ու տեղից հուշել բեմադրիչին, մյուսները խառնում են խոսքերը, ոմանք էլ բոլորին հուշում են իրենց բառերը։ Բայց բեմադրիչին ամենաշատը նյարդայնացնում է, երբ նրանք իրենց սցենարային խոսքից հետո հումորային ու իրար «կծող» ռեպլիկներ են անում։ Նա մի կողմ է դնում «գործիքը», որով երաժշտություն է միացնում ու խիստ նկատողություն անում, իսկ «դերասանները» գլուխները կախ լսում են։ Միայն տիկին Ժենյան է ժամանակ առ ժամանակ ըմբոստանում կամ կամակորություն անում, բայց Գառնիկը նրան հանդարտեցնելու ձևն էլ է գտել `ժպտում է ու ասում` «հա, բռատ»։ Բոլորը սկսում են ծիծաղել, լարվածությունն անցնում է։ 

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

Բեմադրիչը գիտի, որ յուրաքանչյուրին առանձին մոտեցում է անհրաժեշտ։ Օրինակ` տիկին Լիգիան, որն այս ներկայացման մեջ «Անբան Հուռին» է, ուշադրություն է սիրում։ Թիֆլիսահայ է ու իր իսկ խոսքով` մի քիչ «կեկել»։ Միշտ խնամված է ու շպարված։ Պարային տեսարաններում գործի է դնում ողջ փորձառությունը, իսկ Կիկոսի մահվան դրվագում այնպես է լացում, որ ինքն էլ է սկսում հավատալ դերին։

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

«Միշտ սիրել եմ թատրոնը, բայց կոնդեցի եղբայրներիս արգելանքի պատճառով ռուսերենի ուսուցչուհի դարձա։ Հիմա, երբ բեմ եմ բարձրանում, հասկանում եմ, որ երազանքներն իրականանում են անկախ տարիքից»,-նշում է 78-ամյա տիկինը։

Երազանքների իրականացմանը հավատում է նաև 67-ամյա հալեպցի Հակոբ Քյոռօղլյանը, որը Հայաստան է եկել 2009 թվականին ու ընտանիք չունենալու պատճառով հայտնվել տուն–ինտերնատում։ Նա Սիրիայում է թողել քույր–եղբայրներին, բայց այստեղ էլ իրեն օտար չի զգում, ավելին` կապող օղակ է դարձել տեղացի ընկերների ու սիրիահայերի միջև, որոնք վերջերս են եկել։ Հակոբը թատերախմբում ընդգրկվել է գործազուրկ եղած ժամանակ։ Հիմա արդեն գործ է գտել, բայց ներկայացման մեջ իր տեղը զիջել չի ցանկանում։ Վստահ է, որ ներկայացման ամենաաղմկոտ հատվածում իր արտաբերած սթափեցնող հարցադրումը ` «Բախտաշենը ո՞ր կողմն է», շատ կարևոր է։

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

Ներկայացման մեջ մեկ այլ հուզիչ, բայց միշտ արդիական պատմություն է պատմում Ձախորդ Փանոսի դերակատար, երկարամյա մանկավարժ Արարատ Բաղդասարյանը։ Նա իր պարզ, բայց իմաստուն մենախոսության ժամանակ ներկայացնում է կյանքի փիլիսոփայությունն ու դնում հստակ վերջնակետ` «Քեֆ անողին քեֆ չի պակսի, դարդ անողին դարդ չի պակսի»։

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

«Տարմանիի» գլխավոր փորձի սակավաթիվ հանդիսատեսը շունչը պահած մի պահ սպասում է, հետո սկսում բուռն ծափահարել։ Բոլորը հուզված են, իսկ բեմադրիչը` գոհ...

«Բախտաշենը ո՞ր կողմն է». Նորքի տուն-ինտերնատի բնակիչները կպատմեն իրենց «Մոռացված հեքիաթը»

Ինչ է կատարվում ծերանոցներում ու գիշերօթիկներում. Փաշինյանը բացատրել է գործընթացի նպատակը