Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում մթնոլորտն ամեն օր, ամեն շաբաթ փոխվում է, որին մեծապես նպաստում են իշխանության անմիտ ու չկշռադատված քայլերով:
«Ինչ վերաբերում է քաղաքական լանդշաֆտին, ապա գոնե մտքի մեջ, գոնե օդում` «Կոնսենսուս մինուս մեկը» գոյություն ունի: Մեր քաղաքական դաշտի 90 տոկոսն այսօրվա վարչապետի կողքին չէ: Փաշինյանի կողքին է միայն նրա փոքր թիմը, որն անակնկալ կերպով ստացել է իշխանություն և հիմա վայելում է այն»,- նշեց քաղաքական գործիչը:
Տեր-Պետրոսյանը ճիշտ է, ես ավելի ճիշտ եմ. սահմանադրականից զատ, կա խնդրի բարոյական կողմը
Ըստ նրա` այսօր Հայաստանում ժողովրդավարության հետք չկա և երկու տարի առաջ փողոց դուրս եկած ժողովրդի սպասելիքները չեն իրականացել, քանի որ ամեն ինչ կենտրոնացած է մեկ անձի շուրջ։