ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հայտնում է, որ 89 տարեկանում մահացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ փետրվարի 2-ին կյանքից հեռացավ արվեստաբանության գիտությունների թեկնածու, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պատվո լեգիոնի շքանշանակիր Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը»
Ղուկասյանի կյանքը սերտորեն կապված էր արվեստի հետ։ 1954 թվականին Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտն ավարտելուց հետո Ղուկասյանն անմիջապես սկսել է աշխատել «Լեննաուչֆիլմ» ստուդիայում որպես խմբագիր։ Որոշ ժամանակ անց աշխատանքի է անցել արդեն «Լենֆիլմում», որտեղ մի քանի տասնամյակ գլխավոր խմբագիր է եղել։ Զուգահեռ Ֆրիժետան դասավանդել է Կրուպսկայայի անվան Լենինգրադի ինստիտուտում։
«Դովլաթով» ֆիլմը ռեկորդ է սահմանել Ալեքսեյ Գերման-կրտսերի ֆիլմերի շարքում
Ֆրիժետայի անունը կարելի է գտնել այնպիսի հայտնի ֆիլմերի տիտրերում ինչպիսիք են` "Донская повесть", "Три толстяка", "Ася", "Король Лир", "Чужие письма", "Собачьи сердце", "Идиот", "Мастер и Маргарита"–ն։
«Ղուկասյանի մահը ծանր, անդառնալի կորուստ է ոչ միայն նրա հարազատների և բարեկամների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են նրան», – գրված է մահախոսականում։
«Լենֆիլմը» վերջին հրաժեշտն է տալիս Սերգեյ Միքայելյանին
Ղուկասյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 17–ին։ Այս տարի նա կդառնար 90 տարեկան։