ՌԱԴԻՈ

Ոչ թե Փաշինյանը, այլ ԱԺ–ն պետք է նշանակի. Սողոմոնյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի մասին

Իրավաբան, հակակոռուպցիոն հարցերի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման խնդիրներին:
Sputnik
Ոչ թե Փաշինյանը, այլ ԱԺ–ն պետք է նշանակի. Սողոմոնյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի մասին

Սյուզաննա Սողոմոնյանի դիտարկմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերող առաջին և ամենակարևոր հարցն առնչվում է տվյալ մարմնի լիարժեք անկախությանը: Ըստ օրենքի նախագծի՝ վարչապետը մրցութային խորհրդի առաջարկով պետք է նշանակի նշված կոմիտեի ղեկավարին: 

Դանիելյան. «Հայաստանում տեղի է ունենում դատական համակարգի ոչնչացում»

«Ի տարբերություն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, որտեղ քաղաքական իշխանությունը նախատեսեց հանձնաժողովի անդամների առաջադրման ուղղակի կարգ, ողջունելի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում վերանայվել է այդ մոտեցումը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը:

Սողոմոնյանի կարծիքով՝ այդուհանդերձ այս կարևոր մարմնի նշանակումը պետք է իրականացնի ոչ թե գործադիր իշխանությունը, այլ օրենսդիր մարմինը՝ ունենալով պառլամենտական վերահսկողության իրականացնելու համապատասխան չափանիշներ:

Դանիելյան. «Հայաստանում տեղի է ունենում դատական համակարգի ոչնչացում»

«Թեև այս պահին տեսնում ենք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, բայց այն մոդելը, որն ընտրվել է կոմիտեի ղեկավար նշանակելու համար, կարծում եմ` չի բխում հիմնական պահանջներից, որոնց առջև կանգնել ենք: Այսինքն՝ կարևոր է, որ խորհրդարանը նշանակի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ոչ թե վարչապետը»,- նշեց փորձագետը:

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր, բայց կոռուպցիան չի վերացել

Սողոմոնյանը կարևորեց նաև կոմիտեի հանրային հաշվետվողականության սկզբունքը: Ըստ նրա՝ թեև կոմիտեն նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացնելու ԱԺ-ին, սակայն հաղորդումը չի կարող դիտվել որպես զեկուցում, որպես հրապարակային, թափանցիկ հաշվետվողականության տեսակ, որը ենթադրում է հարցուպատասխանի տարբերակ:

Փորձագետի կարծիքով՝ որքան էլ կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտը դրական միտումով է ներդրվում հակակոռուպցիոն համակարգում, այդուհանդերձ պետք է զգույշ լինել, որպեսզի հետագայում այդ գործիքը չօգտագործվի որոշակի նպատակների կամ հետապնդումների համար և տեղիք չտա չարաշահումների:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, նախատեսվում է ստեղծել 2021 թվականին: Սա նախատեսված է կառավարության հաստատած հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով:

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր, բայց կոռուպցիան չի վերացել