Մտահոգիչ է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ձևավորված կոնֆլիկտը. Վենետիկի հանձնաժողովի նախագահ

Ջիանի Բուքիքիոն նշել է, որ ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խոսել է Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամի մասին։ Նա նշել է, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:

Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան

«Ինձ շարունակում է մտահոգել Հայաստանի Սահմանադրական դատարանին շուրջ ձևավորված բացահայտ կոնֆլիկտը», - ասված է նրա հայտարարության մեջ:

Ջիանի Բուքիքիոն հղում է արել 2019 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարականերին, ըստ որի ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր և բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա:

Կոստանյանը սպասում է Փաշինյանի պատասխանին. «Գալիս եմ ամեն ինչ հրապարակային ներկայացնելու»

«Հայաստանում արված վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստում իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը», - հորդորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Թովմասյանի անմեղության կանխավարկածը ռեպորտաժում խախտվել է, բայց ՀՌՀ–ն ոչինչ անել չի կարող

Հիշեցնենք, ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողները նշել էին, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: