Գյումրու նախկին քաղաքապետին կհրավիրեն հարցաքննության

Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ են իրականացվել, որոնք ևս դատախազության ուշադրության կենտրոնում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի դատախազությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողներին փոխանցեց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:

«ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ». Վարդան Ղուկասյան

Խնդիրը կապված է «Թումոյին» տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների հետ: Դատախազի խոսքով` մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 հոդվածի հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ Գաբրիելյանի, պարզել են նաև, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են «Կումայրի»  արգելոց-թանգարանի կազմում:

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով

Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ:  Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: «Ինչքան տեղյակ եմ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել,  բայց մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել նրան: Ես առերևույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ։ Բայց վերջնական գնահատական կտանք, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը։ Այդ ժամանակ կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը:

«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

Ինչպես տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը, Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ են իրականացվել, որոնք ևս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, «Հոկտեմբեր» կինոթատրոնի, Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկի», «Մայիսյանի» և այլ կաթսայատների օտարումները:

Ինչ վերաբերում է մյուս շենք-շինություններին, հարցը բարձրացված է, սակայն փաստաթղթերն առկա չեն: «Մենք դա դիտարկել ենք պետական շահի տիրույթում և այս պահին կատարում ենք ուսումնասիրություններ։ Մասնավորապես, քաղաքապետարան հարցումներ ենք ուղարկել, որ հատկացնեն այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են այդ շենք-շինություններին, որպեսզի հասկանանք` ում, ինչպես, ինչի գների սահմաններում են օտարել: Քաղաքապետարանը պատասխանել է, որ դրանք իրենց մոտ չեն պահպանվել։ Մենք դիմել ենք Ազգային արխիվ: Մոտ օրերս կսկսենք դրանցով նյութեր նախապատրաստել, բավարար տվյալներ են արդեն ձեռք բերվել, և դա վկայում է, որ կհարուցվի քրեական գործ»,–ասաց դատախազը:

Հետաքրքիր է, որ այդ կառույցների օտարման մասով փաստաթղերը «վերացել» են:

Նոր հանգամանքներ` Պողոս Պողոսյանի մահվան առնչությամբ. դատախազությունը բողոք է ներկայացրել

Ի դեպ, ըստ տեղեկությունների, Մայիսյանի կաթսայատունը բավական ցածր գնով օտարվել է ՀՀ ԱԺ նախկին Սամվել Ալեքսանյանին և սարքավորումները տեղափոխվել են վերջինիս պատկանող շաքարի գործարան: Դատախազի խոսքով` փաստն արդեն դարձել է ուսումնասիրության առարկա, կտրվի իրավական գնահատական: