ՌԱԴԻՈ

Էստուկյան. «Ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով Դիարբեքիրում պատմական շենքեր են ավերել»

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Դիարբեքիրի Սուր թաղամասի պատմամշակութային շինությունների ոչնչացման խնդրին: 
Sputnik
Էստուկյան. «Ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով Դիարբեքիրում պատմական շենքեր են ավերել»

Դիարբեքիրի Ճարտարապետների պալատը և որոշ հասարակական կազմակերպություններ մտել և ուսումնասիրել են Դիարբեքիրի Սուրի չորս թաղամասերը: Պատվիրակության զեկույցի համաձայն ՝ Սուր, Հասիրլի, Ֆաթիհպաշա և Դաբանօղլու թաղամասերում գտնվող 49 պատմական շենքերից որևէ քար չի մնացել: «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Դիարբեքիրի Սուր թաղամասի շենքերն ընդգրկված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող և մշակութային արժեք ներկայացնող շինությունների ցանկում: 

Եկեղեցուց հետո` հաց. Դիարբեքիրում սկսել են հայկական լավաշ թխել

«Լիահույս ենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի». Արագած Ախոյան

«Երեք տարի առաջ Թուրքիայի կառավարությունն այդտեղ ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով ծանր հրետանու կիրառմամբ և զորամիավորումների մասնակցությամբ գրոհեց տարածքի վրա՝ քարուքանդ անելով ամբողջ թաղամասը: Վնասվեց նաև տակավին նոր վերանորոգված հայկական ս. Կիրակոս եկեղեցին: Հիշյալ թաղամասն այժմ արդեն ամբողջությամբ կորցրել է իր պատմական արժեքը: Հատկանշական է, որ ավերվել են ոչ միայն թվով 49 պատմամշակութային շինությունները, այլև երբեմնի բնակիչների կողմից կառուցված բնակելի, հին շենքերը, որոնք աչքի էին ընկնում իրենց կոլորիտով, նեղլիկ փողոցներով»,- նշում է խմբագրապետը: 

Էստուկյանի փոխանցմամբ՝ կառավարությունը փորձում է այդտեղ նոր շենքեր կառուցել, մինչդեռ տարիներ առաջ դա արգելված տարածք էր՝ փակված բարիկադներով: Վերջերս հայտնի դարձավ նաև, որ տեղում իրականացվել են գանձեր որոնելու աշխատանքներ, և այդ նպատակով փորվել են շենքերի հիմքերը: Վնասի ամբողջ պատասխանատվությունը վերագրվում է երեք տարուց ավելի այդ տարածքում ծառայող ոստիկաններին ու զինվորականներին: 

Կարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Կարոյին. Դեմիրթաշը` Փայլանի թեկնածության մասին

նա ասում է, որ իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին: Ըստ նրա՝ Թուրքիայում պետական գործիչների կողմից իրականացված հանցագործությունների առումով տիրում է անպատժելիության մթնոլորտ:

Թուրքիան ավերում է Դիարբեքիրը քաղաքաշինության անվան տակ