Զորացրումը և հրաժեշտի արարողությունը դիտարժան միջոցառում է ցանկացած զորամասում։
Բացառություն չէ նաև Երևանի պատվո պահակային վաշտը։
Արարողությունը սկսվում է առավոտյան տողանից։ Հրամանատար Աշոտ Հակոբյանը հրահանգներ է տալիս անձնակազմին, հետո հրաժեշտ տալիս զորացրվողներին` նրանց հանձնելով զինվորական գրքույկներն ու պատվոգրերը։
Սարգսյանը չի ամաչում իր տղաների համար․ կտրիճները բարձրագույն վարպետություն են ցուցադրում
Ծառայությունն ավարտած զինվորները հրաժեշտ են տալիս ծառայակիցներին։ Իսկ ի՞նչ հրաժեշտ` առանց ավանդական օդ թռցնելու։