Պատրաստվեք. Հայաստանում կրկին կցրտի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով». Փաշինյանը կատակել է

Փետրվարի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Պատրաստվեք. Հայաստանում կրկին կցրտի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ևս փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։

«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն». Forbes–ի հոդվածը

Մայրաքաղաքում փետրվարի 2–ի գիշերը կգրանցվի -4-ից  -6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` 2–4 աստիճան տաքություն։