ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Այսօր կեսգիշերին մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 00:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ–ին վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի 23-ամյա բնակիչ Մուրադ Սիմոնյանին: Երիտասարդը տեղում մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով` ողբերգական պատահարի պատճառը մերկասառույցն է եղել։ Ford Transit-ի վարորդը, հասկանալով, որ այլևս չի կարողանում մեքենան վարել, կանգնել է`փորձելով կարգավորել ավտոմեքենան։ 23-ամյա երիտասարդը, տեսնելով, որ Ford-ի վարորդը խնդիր ունի, փորձել է օգնել նրան` անվահեծաններն ամրակապելու համար երկաթե անվաշղթաներ է տվել։ Լևոն Մաչկալյանը մերկասառույցի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու վրաերթի է ենթարկել 23-ամյա Մ. Մուրադյանին։
Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով