Դիտարկելով 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը՝ Արա Գալոյանը նշեց, որ դրանում գրեթե փոփոխություն չկա, ընդամենը մեկ ընկերություն՝ «Ալեքս հոլդինգը», որ մշտապես եղել է տասնյակում հայտնվել է 97-րդ տեղում: Ըստ Գալոյանի՝ ինքնին հետաքրքիր է դիտարկել, թե դրանք ինչ ընկերություններ են և ինչ հարկեր են մուծում:
«Տարօրինակն այն է, որ նշված 1000 ընկերությունների մեջ մոտ 60-ը շահութահարկ չի մուծում: Բա ինչի՞ հաշվին են աշխատում այդ ընկերությունները: 2018թ- ի ցուցակում շահութահարկ չմուծող ընկերությունը 57-րդ տեղում էր: Նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների ցուցակում կա նոնսենս. առաջին տասնյակում կա 7-րդ տեղը գրաված մի ընկերություն, որը շահութահարկ չի մուծել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները 2020թ.-ից կօգտվեն նոր հնարավորությունից
Գալոյանի խոսքով՝ վերոհիշյալ իրողությունը նշանակում է, որ մեր հարկային համակարգը տնտեսվարող սուբյեկտներից հարկում է չափազանց ագրեսիվ, չափազանց մեծ քանակով և ընկերությունների որոշակի հատվածը զարգացման համար սեփական կապիտալ չեն ունենում: Ըստ նրա` մեր բյուջեն չի վերադարձնում հավաքած հարկերը, հետևաբար տնտեսությունը ֆինանսապես քամվում է, ու ստացվում է ինքնանպատակ հարկահավաք:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվն ավելի է մեծանալու. ի՞նչ է առաջարկում ՊԵԿ–ը
2019թ-ի արդյունքներով` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13%):