Մահացած զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում են Երևան. տեսանյութ

Մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպման է եկել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի–Sputnik. Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով բերում են Երևան: Ինչպես տեղեկացնում է Tert.am–ը ճանապարհին`մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները փակել են Արմավիր-Երևան մայրուղին` թույլ չտալով հարազատներին հասնել Երևան: Մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպման է եկել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արդեն տեղեկացրել էինք, որ  հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: