Ուղեգրի հույս դեռ կա. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ–ոքի խաղաց Շոտլանդիայի հետ

Հայաստանի հավաքականն ավարտեց Ֆուտզալի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլը: Հաղթել չկարողացավ, բայց հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն դեռ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարում Հայաստան–Շոտլանդիա հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի` 2:2 հաշվով։

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Խմբային փուլի վերջին խաղում հաղթանակը շոտլանդացիների հետ մեր հավաքականին հնարավորություն կտար նվաճել հաջորդ փուլի ուղեգիրը, բայց մեր հավաքականը հաղթել չկարողացավ:

Խմբային փուլի երրորդ տուրից առաջ Շոտլանդիայի հավաքականը միավոր չուներ աղյուսակում, իսկ Հայաստանի հավաքականը երեք միավորով կիսում էր երկրորդ-երրորդ տեղերը Չեռնոգորիայի ընտրանու հետ: Շոտլանդացիների հետ մրցավեճում մեր ընտրանին նկատելի առավելություն ուներ: Մրցակցի դարպասի մոտ վտանգավոր պահերը սովորական էին դարձել խաղի ընթացքում: Երկու անգամ էլ մերոնք տուգանայինի իրավունք ստացան, բայց օգտագործել չկարողացան:

9–րդ անգամ լավագույնը. Մխիթարյանը 2020-ին նվաճում կունենա, որն առաջինը կլինի նրա կյանքում

Սակայն առավելություն ունենալով` մեր թիմը խաղի ընթացքում երկու անգամ հայտնվեց հետապնդողի դերում՝ 0:1 և 1:2: Ճիշտ է, երկու դեպքում էլ մեր հավաքականի տղաներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց Հայաստանի հավաքականին չհաջողվեց խփել վճռական գնդակը: Հիմա պետք է սպասել խմբի վերջին խաղին՝ Բելգիա-Չեռնոգորիա: Այդ մրցավեճում Բելգիայի հաղթանակի դեպքում մեր ընտրանին կզբաղեցնի խմբում երկրորդ տեղը, իսկ Չեռնոգորիայի թիմի հաղթանակի դեպքում` երրորդ տեղը: Ոչ–ոքի արդյունքի նույնպես ձեռնտու է մեր ընտրանուն, քանի որ Չեռնոգորիայի թիմին մերոնք հաղթել են 3:1 հաշվով:

Նոր կանոնակարգի համաձայն` որակավորման խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերն անցնում են հաջորդ փուլ: Եվս 16 հավաքականներ այդ ուղեգիրն արդեն վաստակել են: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած ինը հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած հինգ հավաքականները (խմբում առաջին ու երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ արդյունքներն են հաշվելու) անցումային խաղեր են անցկացնելու ապրիլին ու խաղարկելու են Եվրո-2022-ի վերջին յոթ ուղեգրերը: Անցումային խաղերի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 13-ին:

Խորեն Բայրամյանն ու Դավիթ Յուրչենկոն կհրավիրվե՞ն հավաքականի խաղերին. պատասխանում է մարզիչը

Նշենք, որ Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարն անցկացվեց Բելգիայում։