Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմում» հայ ֆուտբոլիստի խաղը կարճ ժամանակ անց գնահատել են թիմի մարզիչները, իսկ հիմա արդեն` երկրպագուները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հարցումն անցկացվել է «Հոֆենհայմի» պաշտոնական կայքում: 26–ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է բոլորից շատ ձայներ ու տոնել առաջին հաղթանակը նաև խադաշտից դուրս:

Ավելի շատ գոլ «Բավարիայի» դարպասին, քան 6 տարում հավաքականում. Սարգիս Ադամյանի սխրանքը

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» հաղթաթուղթն է

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 14 խաղի ու դարձել 5 գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ երբ Ադամյանը գոլի հեղինակ է դառնում «Հոֆենհայմի» կազմում, թիմն անպայման հաղթում է:

Ադամյանի դուբլը հաղթանակ բերեց իր թիմին «Բավարիայի» հետ խաղում, բացի այդ, հայ ֆուտբոլիստը ապահովել է թիմի հաղթանակը «Քյոլնի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Վերդերի» հետ խաղերում:

Օրեր առաջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ Սարգիս Ադամյանը չորս միավոր զիջեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և 104 միավորով լավագույնների ցուցակում երկրորդն էր:

Սարգիս Ադամյանը երկու գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպաս. տեսանյութ

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Ռոգենսբուրգից» Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ: