Ջերմաստիճանը նվազում է, ցիկլոնը` մոտենում. եղանակի տեսություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ձյան տեսքով տեղումները 2 օր կդադարեն, հետո կվերսկսվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր և փետրվարի 4-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

ԱՀԿ–ն արտակարգ դրություն է հայտարարել. Հայաստանն առայժմ չի փակի սահմանները

Ջերմաստիճանը նվազում է, ցիկլոնը` մոտենում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր և փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 31–ին, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Միջերկրական ծովից համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում։ 

Ռուսական մուլտֆիլմերի հերոսները կխոսեն Արման Նավասարդյանի, Սերգեյ Դանիելյանի ձայներով