«Ինձ համար դու ավելին ես, քան կարող ես պատկերացնել». Հարությունյանի շնորհավորանքը` դստերը

Հայտնի մարզիկ Միհրան Հարությունյանի համար տոն է։ Նրա սիրելի դուստրը` Մոնիկան, դարձավ 5 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը տոնում է դստեր՝ Մոնիկայի ծննդյան տոնը։ Մարզիկը դստեր լուսանկարներն է հրապարակել Instagram-ի իր էջում և շնորհավորել նրան:

Միհրան Հարությունյանի դուստրը նազանքով պարում է Արամեի «Քավոր ջան» երգի տակ. տեսանյութ

«Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկ։ Հ.Գ. Ինձ համար դու ավելին ես, քան կարող ես պատկերացնել»,–գրել է Միհրանը։

Մարզիկի հետևորդները բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել Մոնիկայի ծննդյան օրվա առթիվ։

«Շնորհավոր, արքայադուստր», «Առողջ լինես ու հաջողակ, տաղանդավոր աղջիկ», «Թող որ միշտ հպարտանաս դստրիկովդ», –գրել են մարզիկի հետևորդները:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի դուստրը առաջին ամուսնությունից է: Չնայած դրան` Միհրանը շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։ Միասին գնումների են գնում, զբոսնում, նկարում ու զվարճանում։ Հայր ու դուստր հիանալի հարաբերություններ ունեն:

«Իմ փոքրիկը հաջողություններ է գրանցում». ըմբիշ Միհրան Հարությունյանը նկար է հրապարակել