Գոհար Ավետիսյանը հղի է. նա երկրորդ անգամ է ամուսնացե՞լ

Դիմահարդարի երկրպագուներին անսահման ուրախացրել է այս նորությունը, բայց նրանք փորձել են հասկանալ` Գոհարը կրկին ամուսնացե՞լ է, թե՞ ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան, երգչուհի Գոհար Ավետիսյանը հղի է։ Նա ուրախալի նորությունն իր երկրպագուներին  հայտնել է Instagram-ի իր էջում խորհրդանշական լուսանկար հրապարակելով։

«Այլապես նորից քարեր կնետեն վրաս». Գոհար Ավետիսյանը վստահ է, որ հաղթել է

«Շնորհակալ եմ Տեր, որ իրագործում ես անիրականալի թվացող երազանքները»,-լուսանկարին կից գրել է Գոհարը։

Դիմահարդարի երկրպագուներին անսահման ուրախացրել է այս նորությունը։

«Այնքան ուրախ ենք քեզ համար», «Չեմ կարողանում հավատալ, չնայած շատ կուզեի ճիշտ լիներ նորությունը», «Հիասքանչ է ,Գոհար ջան, առողջություն ու հաջող ծննդաբերություն», «Սա ցնցող նորություն է, շնորհավորում եմ»,-գրել են նրանք։

Էջի հետևորդներից մեկը հիշատակել է, որ Գոհարն ամուսնացած չէ, բայց երեխայի է սպասում, իսկ ինչպես կարձագանքեն այս նորությանը հայկական  ավանդապաշտ ընտանիքներն ու հայ հասարակությունը։

Մեկնաբանությունը զայրացրել է հետևորդներին, չնայած որ Գոհարն անձամբ է արձագանքել։

«Ամեն ինչ էլ եղել է, ուղղակի նեղ շրջանակներով։ Ես հանրային մարդ եմ և բնավ պարտադիր չէ,որ անձնականս բոլորին ներկայացնեմ, դուք կտեսնեք այնքան, որքան ես նպատակահարմար կհամարեմ»,-գրել է նա։

«Ձեռքերս դողում էին նկարելիս, ախր շատ էֆեկտով աղջիկ է». Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարը

Դիմահարդարի երկրպագուներից մեկը, պատասխանելով նույն գրառմանը, հավելել է, որ Գոհարը երկրորդ անգամ է ամուսնացել, սակայն չի բարձրաձայնել այդ մասին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարին, տևական ժամանակ առաջին ամուսնալուծության մասին լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը, խոստովանեց, որ 2 ամիս է ինչ բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։

Ամուսնալուծությունից հետո, Գոհարը անճանաչելիորեն փոխվեց։ Նա սկսեց նիհարել և առողջ ապրելակերպ վարել։ Երկրպագուները սկսեցին կատակել, որ ամուսնալուծությունը շատ դրական է անդրադարձել դիմահարդարի արտաքին տեսքի վրա։

«Իմ անսահման ու ամենամաքուր սեր». Գոհար Ավետիսյանի հուզիչ շնորհավորանքը

 

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի «բյութի» բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։