Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ եթե նույնիսկ վիզաների ժամանակավոր արգելքը չլիներ, այսպես, թե այնպես Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններն ազդելու էին Հայաստանի տնտեսության վրա, որովհետև մեր կախվածությունը Չինաստանից՝ ապրանքների ներմուծման առումով բավականին լուրջ է: Մեր հիմնական տնտեսական գործընկերները ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն և Չինաստանն են:
«Համաշխարհային շուկայում այս մեկ շաբաթվա ընթացքում պղնձի գինը 6100 դոլարից հասել է 5600 դոլարի: Սա նույնպես կապված է Չինաստանում ստեղծված իրավիճակի հետ և բացասական ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա, քանի որ Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը Չինաստանին: Մեզ մոտ Չինաստանի հետ գործունեությունը իրականացնում են հիմնականում ոչ իրավաբանական անձինք: Այն սահմանափակումները, որոնք Չինաստանն է մտցրել իր քաղաքացիների և ընդհանրապես Չինաստան մտնող ու դուրս եկող անձանց նկատմամբ, արդեն իսկ իր ազդեցությունը պետք է ունենար»,- նշեց տնտեսագետը:
Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն
Խաչատրյանի կանխատեսմամբ՝ տնտեսական առումով բարդ տարի է սպասվում` անկախ մեր ցանկությունից ու հնարավորություններից, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև համաշխարհային տնտեսությանը, հետևաբար 2020թ-ի կանխատեսումները միջազգային ծավալներով կլինեն բացասական կամ վատատեսական:
«Չինաստանի հետ մեր ապրանքաշրջանառության ծավալները մեծ են, բայց ավելի մեծացնելը բնականաբար չի խանգարի: Ուղղակի այստեղ կա միակողմանի կախվածության հանգամանք: Այդուհանդերձ ստեղծված իրավիճակում լինելու են նաև դրական երևույթներ, բայց քանի որ սպասումները կարճաժամկետ են, դժվար թե Հայաստանը կամ մեկ այլ երկիր կարողանա Չինաստանի տեղը զբաղեցնել: Եթե սպասումները լինեին երկարաժամկետ, գուցե Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ լինեին, որպեսզի այդ տեղը լրացներ ԵԱՏՄ շուկայում, բայց քանի որ խոսքը գնում է երկու-երեք ամսվա մասին, հետևաբար ակնկալիքները բացասական են»,- ասաց տնտեսագետը:
Բոլոր վարակները մի տեղում. ինչ կլինի «Նորքի ինֆեկցիոնում»
Խաչատրյանի համոզմամբ՝ մենք պետք է հաշվի առնենք նաև այն շուկաներում առկա գործընթացները, որոնց հետ անմիջապես շփվում է Հայաստանը: Ըստ նրա՝ կոնկրետ Չինաստանում առկա վիճակի առումով սպասելն ու հետևելն ավելի ճիշտ կլինի, քան ակտիվ քայլ անելը, հետևաբար մենք պետք է ցուցաբերենք հավասարակշռված դիրքորոշումներ: