Դավիթ Պիպոյանը կարծում է, որ շատ կարևոր է հասկանալ` կոնկրետ որ տարածաշրջաններից է ներկրվել մթերքը, որովհետև կա հիվանդության կոնկրետ օջախ, ինչպես նաև, թե որքանով է Հայաստան ներկրված սննդամթերքը մոտ եղել նշված օջախին:
«Հիմնական խնդիրը խմբաքանակների հետազոտելիությունն է, որովհետև մի քանի օր է, ինչ արգելված է Չինաստանից կենդանական ծագում ունեցող մթերքի ներկրումը: Ըստ այդմ՝ պետք է հետևել, թե երբ է ներկրվել վերջին խմբաքանակը և ուշադրություն դարձնել հիվանդության գաղտնի շրջանին։ Սննդամթերքի անվտանգության մասով ուզում եմ հիշեցնել, որ վիրուսային հիվանդությունները պատշաճ ջերմամշակման դեպքում ակտիվանում են, իսկ այն մարդիկ, որոնք հպվում են այդ մթերքի հետ, գտնվում են ավելի բարձր վարակման խմբում: Միշտ սիրում եմ նախազգուշական ու կանխարգելման սկզբունքը, սակայն չեմ սիրում, երբ այն վերածվում է խուճապի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը:
Նրա դիտարկմամբ՝ խուճապային տրամադրությունները կամայական համաճարակների դեպքում, լինի թռչնագրիպ, թե կորոնավիրուս, միշտ առկա են, հետևաբար նրանք, ովքեր ունեն վարակման վախեր, առաջնորդվում են սեփական մտահոգություններով, որքան էլ փորձեն նրանց հետ լուսավորչական ու իրազեկման աշխատանքներ իրականացնել:
Խաչատրյանը` կորոնավիրուսի մասին. «Չինաստանի առումով սպասելն ու հետևելն ավելի ճիշտ կլինի»
Պիպոյանի խոսքով` չինական ռեստորանները վարակով պայմանավորված ունեն հաճախորդների նվազման խնդիր: Այնպես որ նրանք, ըստ Պիպոյանի, նույն խնդրին բախվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
Շիրակում «աչքի տակ» են պահում վերջերս Չինաստանից ժամանած 7 քաղաքացուն
Պիպոյանը խորհուրդ է տալիս համբերատար սպասել, մինչև կանցնի չինական մթերքի արգելքը և կավարտվի հիվանդության գաղտնի շրջանը, իսկ հետո կհայտարարվի, որ մարդիկ կարող են կրկին այցելել չինական ռեստորաններ: