Մեղրի-Ագարակ ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան ու «ՎԱԶ-2107»-ը. կա մեկ զոհ

Դեպքի վայր ժամանած փրկարարները «ՎԱԶ-2107»-ի սրահից դուրս են բերել 57-ամյա վարորդի դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի –Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 1-ին, ժամը 16:53-ին 911 կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» և «103» ծառայության «Ford» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա վարորդը տեղում մահացել է:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ տաղավար է այրվել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Ford» մակնիշի ավտոմեքենայի անձնակազմը՝ 63-ամյա Գագիկ Հ.-ն, 30-ամյա Արմեն Հ.-ն և 46-ամյա Սաթիկ Ա.-ն տեղափոխվել են Մեղրիի  ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Թեհրան-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի` Հայկազ Բ.-ի դին և մոտեցրել տեղափոխող ավտոմեքենային: