«Մասկի շոու» և ձեռնաշղթաներ. Քոչարյանը խոսել է ակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Բլոգեր և քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարյանը Sputnik Արմենիայի «Օրացույց՝ Արման Վանեսքեհյանի հետ» հաղորդման շրջանակում խոսել է հունվարի 28-ին երիտասարդ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին և հայտնել ականատեսի` իր դիտարկումները:
Sputnik

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ հունվարի 28-ին հասարակությունը ականատես եղավ աբսուրդի թատրոնի, որովհետև սովորական դիտորդի համար գուցե տեղի էին ունենում անտրամաբանական շատ բաներ, սակայն գործընթացների ներսում գտնվող և զարգացումներն հասկացող մարդու համար  պարզ էր` ինչ սխեմայով էր աշխատում այդ ամենը:

Մելիքյան. «Ակտիվիստների նկատմամբ կատարվածը համակարգային բնույթի ապօրինություն էր»

«Բերման են ենթարկում զենք կրելու կամ թմրանյութ պահելու կասկածանքով, մինչդեռ, օրինակ, Նարեկ Մալյանի դեպքում գրասենյակը չեն խուզարկում: Արթուր Դանիելյանի դեպքում չեն խուզարկում մեքենան: Նարեկ Սամսոնյանի հետ վեց ժամ եղել ենք ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, նրան կատակով առաջարկեցի պառկել գետնին, որ նկարեն, որովհետև սպասում էինք, որ նրա հետևից նույնպես գալու էին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբանը:

Մալյանն ազատ արձակվեց. նա ասաց` տեղյակ է, թե ինչ է պահանջել Լարիսա Մինասյանը վարչապետից

Նրա դիտարկմամբ՝ նշված տղաներին բերման ենթարկելը տեսագրված է եղել, հետևաբար այնպիսի տպավորություն էր, որ ոստիկանությանն առաջադրանք էր տրվել այդ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ցուցադրաբար գետնին պառկեցնել, «մասկի շոու» անել, ձեռնաշղթաներ հագցնել ու բերման ենթարկել: Քոչարյանը համոզված է, որ տեսագրված  նյութերն անմիջապես ուղարկում էին Վարդենիսում գտնվող Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրա աչքը շոյվի դրանից:

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել. տեսանյութ

Ըստ Քոչարյանի՝ փորձ է արվում վախեցնել այն խմբերին, որոնք այսպես թե այնպես անմիջական, ուղիղ կապ չունեն նախկին իշխանությունների հետ, սակայն ստեղծվել են 2018թ-ի ապրիլ-մայիսյան հայտնի դեպքերից հետո ու հենց սկզբից հանդես եկել սուր ընդդիմադիր դիրքերից: Մեկ այլ կանխավարկածի համաձայն՝ այդ ամենն արվեց Սորոսի գրասենյակի ներկայացուցիչներին հաճոյանալու համար, որոնց անխնա քննադատում են ակտիվիստները: