Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին

Հայուհիները պատմել են չինացիների հոգատար վերաբերմունքի մասին։ Նրանց հուզել է այդ երկրի բնակիչների վերաբերմունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Մարդիկ սոցիալական ցանցերում անհավանական պատմություններ են պատմում, թե ինչպես են Չինաստանում այս օրերին վերաբերվում արտասահմանցիներին։ Հայաստանի քաղաքացիները ևս վայելել են մարդասիրության պտուղները։

Ե՞րբ կորոնավիրուսը կնահանջի. չինացի փորձագետը ժամկետներ է նշել

Օրինակ՝ օգտատեր Սոֆյա Ավագյանը գրում է, որ տնից մի քանի օր դուրս չի եկել կորոնավիրուսի պատճառով։ Շաբաթ օրը, բացելով բնակարանի դուռը, դիմացը տեսել է մթերք և անգլերեն գրված նամակ։ Պարզվել է` կապոցը թողել են չինացիները, որոնց նա չի ճանաչում։

«Սա այն լռությունն է, որի մեջ մարդկայնության ճիչն է։ Եվ հենց այդ լուռ ճիչի մեջ մարդկության փրկությունն է։ Հուզված եմ...», – ավելացրել է նա։

Մեկ այլ հայուհի` Սոնա Վարդանյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս դուրս չգալ տնից, դիմակ կրել, հաճախ լվանալ ձեռքերը և խուսափել մարդաշատ վայրերից։ Նա հավաստիացրեց, որ արտասահմանցիների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա։

Ո՞ր դեպքում ՀՀ քաղաքացիները Չինաստանից Հայաստան կտեղափոխվեն. պարզաբանում է ԱԳՆ-ն

«Ղեկավարս ինձ Еxcel ֆայլ է ուղարկել, որպեսզի ամեն օր նշեմ ինքնազգացողությանս մասին և ուղարկեմ նրան», – նշեց Սոնան։

Երկու աղջիկներն էլ դժգոհում են սոցցանցերում հայերի պահվածքից։ Նրանք անտեղի են համարում այդ թեմայով կատակները և Հայաստանում գտնվող չինացիներին մեկուսացնելու մասին հայտարարությունները։

Ուկրաինական հավերը Հայաստանում դեռ չեն «թռչի», իսկ թռչնամսի գինը կթռչի՞

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում արդեն հասել է 11,1 հազարի, 258 քաղաքացի մահացել է։ 102 427 մարդ այժմ գտնվում է հսկողության տակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ

Խաչատրյանը` կորոնավիրուսի մասին. «Չինաստանի առումով սպասելն ու հետևելն ավելի ճիշտ կլինի»
ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգ ունեցողները, երեխաներն ու ծերերը։

Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։