ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Միջերկրական ծովից համեմատաբար ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Facebook–ի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյուն, հովտային գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում` բուք»,–գրել է Սուրենյանը։
Սուրենյանը հիշեցրել է ԱԻՆ կանխատեսումներն այն մասին, որ Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որն առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
Ուկրաինայում թռչնագրիպ կա՞. արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Հայաստան
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։