ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեկուկես ժամանոց նիստից հետո ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը գնաց խորհրդակցական սենյակ։
Ալումյան. «Հիմա ես աշխատում եմ Քոչարյանի գործով Եվրադատարան ներկայացվելիք գանգատի վրա»
Դատավորը պետք է կա՛մ մերժի, կա՛մ բավարարի բացարկի մասին Քոչարյանի պաշտպանության միջնորդագիրը։ Համապատասխան որոշում կկայացվի փետրվարի 3–ին, ժամը 10:00–ին։
Այսօրվա նիստում պետք է քննարկվեր դատախազների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որը պարտավորեցրել էր քննությանը փոխանցել փաստաբաններին մարտի 1–ի գործին վերաբերող բոլոր նյութերը։ Սակայն պաշտպանությունը դատավոր Դանիելյանի բացարկի մասին միջնորդագիր էր ներկայացրել` կասկածներ հայտնելով նրա անաչառության վերաբերյալ։
Դատավորի բացարկի առաջարկի դեմ ելույթ ունեցավ դատախազ Պետրոս Պետրոսյանը` այն ոչ տրամաբանական անվանելով։ Նրա կարծիքով` փաստաբաններն արդեն մի շարք ոչ կոռեկտ արտահայտություններ են թույլ տվել դատավորի հասցեին։
«Պաշտպանների տեսակետից` կարելի է վիրավորել դատավորին, իսկ հետո նրա բացարկի մասին միջնորդագիր ներկայացնել», – ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:
ՀՀ իշխանությունն արագացնում է արտահերթ ընտրությունների գործընթացը. Ռոբերտ Քոչարյան