Ինչ փոփոխություններ են կատարվել Զինված ուժերում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

ՀՀ վարչապետը ներկայացրել է, թե մարտական դիրքերում քանի տոկոսով են ավելացել տեսադիտարկման համակարգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ՀՀ Զինված ուժերում վերջին մեկուկես տարում կատարված փոփոխությունների մասին տեղեկություն է հրապարակել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն Արցախում արտադրվող զենք է գնելու

Նրա տեղեկացմամբ` 2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվը աճել է 59 տոկոսով:

«Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվն ավելացել է 70 տոկոսով։ Արևային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38 տոկոսով: Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»,–գրել է Փաշինյանը:

«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

Նշենք, որ 2019–ի օգոստոսին ՀՀ կառավարությունը 2,1 մլրդ դրամ է հատկացրել մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար։

Հիշեցնենք` օգոստոսի 19-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է բարելավել  մարտական հերթապահության պայմանները, այդ թվում ՝ մարտական դիրքերն ապահովել հոսող խմելու ջրով։