Հրդեհ Երևանի Արշակունյաց պողոտայում. կա զոհ

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով, մասամբ ջերմահարվել են լոգասենյակի կախովի առաստաղը և խոհանոցի գույքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել. կա զոհ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. 9 հոգանոց ընտանիքը հայտնվել է փողոցում

Մամուլի շենքի հրդեհի հետևանքով «Новое время»–ի խմբագրության կեսն այրվել է. լուսանկարներ

Ահազանգը նախարարության ահազանգման կենտրոնում ստացել են հունվարի 31-ին, ժամը 04:06-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով (12 քմ), մասամբ ջերմահարվել են լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և խոհանոցի գույքը: Պատշգամբում հայտնաբերվել է Վլադիմիր Մ.-ի (ծնված 1932 թ.) այրված դին»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:22-ին, մարվել՝ 04:49-ին:

Հրդեհ Վանաձորի հանրակացարաններից մեկի 4–րդ հարկում. տուժել է 25–ամյա աղջիկ