9–րդ անգամ լավագույնը. Մխիթարյանը 2020-ին նվաճում կունենա, որն առաջինը կլինի նրա կյանքում

31-ամյա Հենրիխ Մխիթարյանն իր կարիերան սկսել է «Փյունիկից», այսօր հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում։ Sputnik Արմենիան ներկայացնում է նույն կոչմանը 9 անգամ արժանացած ֆուտբոլիստի անցած ուղին։
Sputnik

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում ամենաճանաչված և սիրված ֆուտբոլիստներից մեկն է։ Իր ֆուտբոլային միջազգային կարիերան Մխիթարյանը սկսել է 2009–ին Դոնեցկի «Մետալուրգից», ապա ներկայացրել է Դոնեցկի «Շախտյորը», հետո տեղափոխվել է Դորտմունտի «Բորուսիա»։ 2016–ից հայ ֆուտբոլիստն արդեն Անգլիայում էր, սկզբում` «Մանչեսթեր Յունայթեդում», ապա` «Արսենալում»։

Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ–ն ամփոփել է քվեարկության արդյունքները

2019–ին Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ռոմա», հասցրել է ամուսնանալ և շուտով հայր կդառնա։Ի դեպ, «Ռոմայի» կազմում Մխիթարյանը հանդես է եկել 8 անգամ, դարձել 3 գոլի հեղինակ։ Այս ընթացքում նա նաև 2 անգամ լուրջ վնասված է ստացել։

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը