ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո Սարգսյանը լրագրողներին ասաց, որ հնչել են նաև սուր հարցեր։
Կյանքս վստահում եմ քեզ. ինչպես է ոստիկանապետը բանակցում կրակոցներ արձակածի հետ. տեսանյութ
«Հանդիպման ժամանակ քննարկեցինք ոստիկանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, ներկայացրի մեր խնդիրները, անելիքները։ Հնչեցին հետաքրքիր ու սուր հարցեր։ Վստահաբար կարող եմ ասել, որ հանդիպումը ստացվեց»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` սա առաջին հանդիպումն էր, և որոշել են հանդիպման այս ձևաչափը պահել։ Նման հանդիպումները, ըստ Սարգսյանի, հաշվետվողականության պես մի բան են։
Հիշեցնենք, որ հունվարի 17–ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանդիպել «Իմ քայլի» պատգամավորների հետ։
Իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով. Փաշինյանը բարձր է գնահատել Սարգսյանին