Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են նաև գողության դեպքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում հայտնաբերել են 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:

«Զվարթնոց» օդանավակայանում թանկարժեք իրերով պայուսակ է գտնվել

Օդանավակայնից ուղևորներին հորդորում են առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրների առաջացնելուց:

Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը հայտնաբերել պայուսակ, որի մեջ 4000 դոլար գումար էր եղել։ Պայուսակը փոխանցվել էր օդանավակայանի կորած և գտնված իրերի բաժին։

Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում հայտնաբերվել էր պայուսակ, որում եղել էր 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: